Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, և հանցագործը տարածքում է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ահազանգած տղամարդու կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով իրենց սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել սենյակ, ցուցադրել իր սեռական օրգանները, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որից հետո հարձակվել է իր վրա, աթոռով հարվածել իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի։Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ —00—ՄԱ The post Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա
Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին
24TV / 24News / 16 minutes ago

Ս. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց հիշատակության օրն է այսօր
24TV / 24News / 21 minutes ago

Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն
24TV / 24News / 34 minutes ago

#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է ՎԱՐՈՒՄ
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
168 Jham / 7 minutes ago

Ոսկին՝ Լիդիանին, ռիսկերը՝ հանրությանը
ABC Media / 8 minutes ago

Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները
Aravot / 8 minutes ago

Նիկոլ Փաշինյանը ոչ նախկինում, ոչ էլ հիմա պատրաստ չէ ազատ մրցակցության, ոչ էլ խաղի հավասար կանոնների
Yerkir / 10 minutes ago