«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի` «ՀՀ-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետեւանքների մասին» զեկույցը սառը ցնցուղ է եղել իշխանության համար։ Զեկույցում կետ առ կետ թվարկված են այն հետեւանքները, որոնք կկրի Հայաստանը ԵԱՏՄ պայմանագրի գործունեության կասեցումից հետո: Իսկ այդ հարցը քննարկելու են դեկտեմբերին։ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ իր ռեւերանսները` երկաթուղու եւ ատոմակայանի հետ կապված, կմեղմեն հայ-ռուսական սրված հարաբերությունները, մինչդեռ պարզվում է, որ երկակի խաղերն այլեւս արդյունք չեն տալիս: Իշխանական շրջանակներում վստահ են, որ Պուտինը չի նահանջելու իր գլխավոր պահանջից, այն է՝ հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով: Ըստ իշխանականների, հանրաքվեն Պուտինին պետք է օդուջրի պես, որպեսզի ամրացնի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում: Նրանք վախենում են, որ եթե հանրաքվեով հայ ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին անդամակցությանը, Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի։ Ըստ մեր աղբյուրի՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս խուսանավում է հանրաքվեից, սակայն կարող է ինչ-որ պահի դա այլեւս չհաջողվի։ Իսկ մինչ այդ որոշել են դիմադրել, ցույց չտալ, որ անհանգստացած են զարգացումներից: Որոշ տեղեկություններով, զեկույցը հրապարակվելուց անմիջապես հետո Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ շտապ առարկություններ կազմել, որոնք հիմնված կլինեն այն պնդման վրա, որ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ որեւէ կանոն, եւ այս զեկույցն ու ճնշումները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին ու միջազգային իրավունքին։ Երեկ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չի լինելու, իսկ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Փաստաթղթում ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված, մասնավորապես՝ որ արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը` գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն` 15.6 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը` 55.6 տոկոսով, իսկ գազի գինը կաճի 69 տոկոսով եւ այլն: Պապոյանը, ընդգծելով, որ գազի թանկացումը ցանկալի չէ, ասաց. «Արդյո՞ք դա այնպիսի հետեւանք է ունենալու մեր տնտեսության համար, որից մենք չկարողանանք դուրս գալ` չէ, այդպես չի լինի։ Գնային տարբերության համար մենք, այսպես թե այնպես, վճարել ենք կամ վճարում ենք։ Համարելով գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի՝ ես համարում եմ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում շուկայական գներով, այդ թվում՝ գազ գնելը պետք է տրամաբանական լինի, պետք է ադապտացիայով գնանք հասնենք դրան»։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ հայտարարեց, որ դա համարում են տնտեսական վեճ: Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը 3 ամսում պետք է որոշում կայացնի՝ Ռուսաստանի դրած սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սառը ցնցուղ Փաշինյանի համար․ «Հրապարակ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ է․ ինչ հարցեր են օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարույթ կա, ամեն ինչ կպարզվի. Համբարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին ԱԺ-ից հեռացնելու մասին
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

Վարույթ կա, ամեն ինչ կպարզվի. Համբարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի օգնականներին ԱԺ-ից հեռացնելու մասին
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը, ՍԴ ճգնաժամն ու վարչության պետի նշանածը. ինչ է գրում մամուլը
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago
Related coverage

Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
168 Jham / 5 minutes ago

Ոսկին՝ Լիդիանին, ռիսկերը՝ հանրությանը
ABC Media / 6 minutes ago

Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները
Aravot / 6 minutes ago

Նիկոլ Փաշինյանը ոչ նախկինում, ոչ էլ հիմա պատրաստ չէ ազատ մրցակցության, ոչ էլ խաղի հավասար կանոնների
Yerkir / 8 minutes ago