Եվրամիությունը սկսել է քննարկել այն ներկայացուցչի թեկնածությունը, որը կկարողանա անմիջական բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին Politico թերթը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ եվրոպական երկրներին անհրաժեշտ է որոշել մեկ մարդու կամ ներկայացուցիչների խումբ, որոնց մնացած պետությունները կպատվիրակեն լիազորություններ ռուսական կողմի հետ երկխոսության համար։ «Մենք չենք կարող ներկայանալ երկու-երեք հոգուց կազմով, որոնցից յուրաքանչյուրն ելույթ կունենա ԵՄ անունից», — հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ նշելով, որ թեկնածությունը պետք է ընտրվի՝ ելնելով բանակցությունների արդյունավետությունից, այլ ոչ թե ներքին քաղաքական շահերից։ Հնարավոր ներկայացուցիչների թվում դիտարկվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Միևնույն ժամանակ մի շարք դիվանագետներ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին համարում են ավելի համապատասխան թեկնածու։