Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։ Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։ Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս: Եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող նույնացվել սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով Եկեղեցու կանոնական իրավունքը։ Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։ Հ.Գ. Դատարանը էական է համարել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը: Ըստ Արման Սարոյանի ստորագրած փաստաթղթի (արևելահայերեն փոխադրությամբ)՝ «Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Հոր Միածին Բանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքի երկրպագելի վայրում, աստվածային այս Սեղանի և Աստվածընկալ Սուրբ նշանների առջև. Ես՝ Գևորգ վրդ. Սարոյանս, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան, խղճմտանքիս ու սրտիս ճշմարտությամբ և ուղղամտությամբ երդվում եմ սուրբ ուխտով՝ ըստ հետևյալ պայմանների։ (…) խոստանում և ուխտում եմ մինչև կյանքիս վախճանը հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին և հլու հնազանդությամբ անսասան մնալ Սուրբ Կաթուղիկե Մայր Աթոռի իշխանության և հրամանների ներքո, որտեղ Սուրբ Հոգու ընտրությամբ՝ սկսած սուրբ առաքյալներից, Հայաստան աշխարհի առաջին Լուսավորիչներից և նրանց օրինավոր հաջորդ մեր Սուրբ Գրիգոր առաքելաշավիղ Հայրապետից, անընդհատ շարունակականությամբ և ուղիղ հաջորդականությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա, (․․․) խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել ա՛յն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները: «Սրանք են այն խոստումները, որոնք խոստանում եմ և ուխտելու եմ իմ ձեռնադրության օրը՝ Սուրբ Եկեղեցու ինը դասերի և ժողովրդի բազմության ներկայությամբ, որոնք եթե ինքնակամ մտքով և կամ կրքերի թելադրությամբ ոտնակոխ արվեն, պարտավոր կլինեմ Աստծու՝ անսուտ Դատավորի, և մեր Հոգևոր Տիրոջ՝ Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի առջև»: The post Դատարանը կարճել է Արման Սարոյանի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված գործի վարույթը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատարանը կարճել է Արման Սարոյանի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված գործի վարույթը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսը կվերանվանի «Ամերիկյան օվկիանոս»․ Թրամփ
Alpha News / 17 minutes ago

Հայաստանին հեռացնո՞ւմ են և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից
Alpha News / 25 minutes ago

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները կմեկնարկեն․ պաշտոնյաներն այցելել են Սյունիք
Alpha News / 36 minutes ago

Անխոչընդոտ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը՝ ԱԺ-ում. Անվտանգային ստորաբաժանում Սյունիքում.AlphaNewsroom21.10.26
Alpha News / 1 hour ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ է․ ինչ հարցեր են օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարույթ կա, ամեն ինչ կպարզվի. Համբարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին ԱԺ-ից հեռացնելու մասին
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Վարույթ կա, ամեն ինչ կպարզվի. Համբարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի օգնականներին ԱԺ-ից հեռացնելու մասին
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

Նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը
Aravot / 10 minutes ago