ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը, սակայն պետական կառույցները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին լուրը։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրեցին, որ սահմանախախտ ադրբեջանցին հարբած է եղել։ԱԱԾ–ի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ադրբեջանցին սահմանը հատել է 3 օր առաջ։Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։Մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով. Միրզոյանը` սահմանը հատած ադրբեջանցիների մասին