«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ կոչ էր արել քաղաքացիներին տեղեկացնել ընտրությունների պատճառով ճնշումների ենթարկվելու կամ աշխատանքից ազատվելու դեպքերի մասին՝ ուղարկելով համապատասխան փաստերն ու հիմնավորումները: Հետագայում իր տեսաուղերձում նա տեղեկացրել էր, որ արդեն իսկ ստացել է առաջին արձագանքները, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից է և ներկայում ուսումնասիրվում է: «Փաստի» տեղեկություններով, խոսքը պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի մասին է: Վերջինս իր տեսաուղերձում պնդել է, որ Ստեփանավանում և այլ համայնքներում մի շարք քաղաքացիներ աշխատանքից ազատվել են կամ ենթարկվել վարչական ճնշումների բացառապես քաղաքական պատճառներով: Որպես կոնկրետ օրինակ՝ պատգամավորը նշել է Ստեփանավանի Ամալ յա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանի դեպքը, որին, ըստ նրա, աշխատանքից հեռացրել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու պատճառով՝ պատճառաբանելով, թե ում հետ նկարվել է, թող նա էլ աշխատանք տա: Բացի այդ, Գևորգյանը բարձրաձայնել է Ստեփանավանի պոլիկլինիկայի երկարամյա աշխատակիցներ, բուժքույրեր Մանուշակ Լալազարյանի և Օլգա Սահակյանի մասին, որոնք նույնպես դուրս են մնացել աշխատանքից քաղաքական հայացքների կամ ղեկավարության ճնշումների հետևանքով: Պատգամավորի խոսքով, նման դեպքերը բազմաթիվ են, և աշխատանքից ազատվել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես արմատներով Տաշիրից են: Նա նաև հիշատակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շուրջ 20 տարի աշխատած Կարինե Մուրադյանի դեպքը՝ առաջարկելով մանրամասների համար դիմել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին: —00—ՍՊ The post Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա
24TV / 24News / 24 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
24TV / 24News / 28 minutes ago

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին
24TV / 24News / 37 minutes ago

8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ»
24TV / 24News / 46 minutes ago
Related coverage

Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտ է ավարտին, քան երբևէ․ Թրամփ
ABC Media / 20 minutes ago

Ermenistan sınırını geçen Azerbaycan vatandaşı ülkesine iade edilecek mi?
Ermenihaber / 23 minutes ago

Դատարանը կարճել է Արման Սարոյանի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված գործի վարույթը
Alpha News / 46 minutes ago

Դատարանը վերացրել է այն հայցի ապահովման միջոցները, որոնց իբր չկատարման համար այսօր մեղադրյալ է Վեհափառ Հայրապետը. Արա Զոհրաբյան
168 Jham / 49 minutes ago