Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Հաղորդում են ԶԼՄ-ները։ Դատարանը նման որոշում է կայացրել՝ պատճառաբանելով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Որոշման մեջ նշվում է, որ Արման Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը չի ապացուցվել։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի նկատմամբ նաև Հայաստանից դուրս գալու արգելք էր կիրառվել։ Արման Սարոյանը այս գործով տուժող էր ճանաչվել։ Հիշեցնենք, որ Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությունը և իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ —00—ՍՊ The post Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը appeared first on 24News .