Տիրանայում վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ շարունակվել են բախումները ցուցարարների և ալբանական ոստիկանության միջև, հաղորդում է ATA լրատվական գործակալությունը։ Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանության վրա։ Նրանք այրել են պլաստիկե աթոռ՝ այդպիսով արձագանքելով երկխոսության առաջարկին։ Ավելի վաղ վարչապետը հանել և մի քանի աթոռներ էր տեղադրել իր նստավայրի առջև՝ հայտարարելով խաղաղ երկխոսության անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ ոստիկանությունը ամբոխին հեռացրել է վարչապետի նստավայրից։ Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն իններորդ օրն անընդմեջ։ Դրանք սկսվել են հոկտեմբերի 13-ին Ալբանիայի կրթության նախարարության դիմաց ուսանողական բողոքի ցույցի ժամանակ։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին
Shant News / 18 minutes ago

Թրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը
Shant News / 29 minutes ago

NBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից
Shant News / 40 minutes ago

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը
Shant News / 52 minutes ago
Related coverage

Вопрос Армении в Ялте-2
Aravot / 15 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա
24TV / 24News / 23 minutes ago

Պարսից ծոցի հյուսիսային հատվածում 4 նավ է պայթեցվել. ԻՀՊԿ
Sputnik Armenia / 24 minutes ago