«Փաստ» օրաթերթը գրում է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխել 2023-ի դեկտեմբերի 28-ի թիվ 2339-Լ որոշումը՝ 2027–2029 թթ. ապահովելու կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը։ Գործող որոշմամբ միջոցառումը սահմանվել է 2024-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը, իսկ հետվճարների հաշվարկն ու վճարումը՝ 2024-ի հունվարից մինչև 2026-ի դեկտեմբերը ներառյալ։ Միջոցառմամբ կենսաթոշակառուները հետվճար են ստանում կենսաթոշակային քարտով կատարված անկանխիկ գործարքների դիմաց, ինչը նպաստում է կենսաթոշակների չափերի աճին և անկանխիկ վճարումների ընդլայնմանը։ Հաշվի առնելով շարունակականության և ֆինանսավորման պլանավորումը՝ առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը։ Փոփոխությունների ընդունման դեպքում միջոցառումը 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը կտարածվի՝ պահպանելով գործող հաշվարկման և վճարման մեխանիզմները։ —00—ՍՊ The post Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա
24TV / 24News / 22 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
24TV / 24News / 26 minutes ago

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին
24TV / 24News / 36 minutes ago

8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ»
24TV / 24News / 44 minutes ago
Related coverage

Ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտ է ավարտին, քան երբևէ․ Թրամփ
ABC Media / 18 minutes ago

Ermenistan sınırını geçen Azerbaycan vatandaşı ülkesine iade edilecek mi?
Ermenihaber / 21 minutes ago

Դատարանը կարճել է Արման Սարոյանի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված գործի վարույթը
Alpha News / 44 minutes ago

Դատարանը վերացրել է այն հայցի ապահովման միջոցները, որոնց իբր չկատարման համար այսօր մեղադրյալ է Վեհափառ Հայրապետը. Արա Զոհրաբյան
168 Jham / 47 minutes ago