«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ շարունակ թափուր մնացած՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ իշխանական ներքին պայքարն ավարտվել է․ ՔՊ վարչությունն ընտրել է նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նշանակման հարցում առանցքային դերակատարում է ունեցել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամիսներ շարունակ քննարկումներ են ընթացել։ Տարբեր թեկնածուներ են դիտարկվել, սակայն իշխանական թիմը երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել․ հարմար թեկնածու չկար։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր պաշտոնից ազատվել է 2026 թվականի հուլիսի 31-ից՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ստանձնելու կապակցությամբ։ Այսպիսով՝ մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ երկուսուկես ամիս։ Եվ ահա, հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում վերջապես որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրել ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս երեկ վայր է դրել պատգամավորական մանդատը։ Սակայն այս նշանակման հետևում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, միայն կադրային որոշում չէ, այլև ներիշխանական ազդեցության հարց։ Մարզպետի պաշտոնի համար տարբեր թեկնածուների պայմաններում այս պայքարում հաղթող է դուրս եկել Ռոմանոս Պետրոսյանը։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ջանքեր է գործադրել իր կադրին՝ Լիլիթ Ստեփանյանին, մարզպետ դարձնելու համար։ Հիշեցնենք նաև, որ երբ Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր, Լիլիթ Ստեփանյանը մարզպետարանի Կրթության և մշակույթի վարչության պետ էր նշանակվել, ապա Պետրոսյանի միջնորդությամբ՝ Հրազդանի համայնքապետի ժ/պ՝ մինչև ՏԻՄ ընտրությունները»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Լուսնի ազդեցությունը և ինտուիցիայի օրը. հոկտեմբերի 22
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago

Այսօր անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ
ArmLur / Zhoghovurd / 56 minutes ago
Related coverage

Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»
24TV / 24News / 8 minutes ago

ՀՀ տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ
A1plus / 8 minutes ago

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
168 Jham / 9 minutes ago

Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»
24TV / 24News / 15 minutes ago