ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 58-րդ նստաշրջանի զեկույցը» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունն իր ելույթում անդրադարձել է հանձնաժողովի կարևոր դերին՝ միջազգային առևտրի ոլորտում իրավական ակտերի ընդունմամբ զարգացնել և հարմոնիզացնել գլոբալիզացված աշխարհում միջազգային առևտուրը: Այս մասին հայտնում է ՄԱԿում ՀՀ ներկայացվուցչությւնը։ Այս համատեքստում կարևորվել է ներդրող-պետություն վեճերի լուծման համակարգի բարեփոխման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման հարցերով խորհրդատվական կենտրոնի կանոնադրության նախագծի վերջնականացումը :Միջազգային ներդրումային վեճերի լուծման ներառական և արդյունավետ համակարգի զարգացմանն աջակցության համատեքստում հիշատակվել է 2025թ․ մայիսի 6-8-ը Երևանում կայացած խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ հանդիպման անցկացումը և վերահաստատվել ՀՀ հանձնառությունը՝ հյուրընկալել Խորհրդատվական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակը և անհրաժեշտ աջակցութուն ցուցաբերել կենտրոնի գործունեությանը: Գրառումը Վերահաստատվել ՀՀ հանձնառությունը՝ հյուրընկալել Խորհրդատվական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակը և անհրաժեշտ աջակցութուն ցուցաբերել կենտրոնի գործունեությանը appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վերահաստատվել ՀՀ հանձնառությունը՝ հյուրընկալել Խորհրդատվական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակը և անհրաժեշտ աջակցութուն ցուցաբերել կենտրոնի գործունեությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԱշխարհՌուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, մոտենում է ավարտին. Ուշակովհոկտեմբերի 22 | 01:00
Akhaltskha.net / 3 hours ago

Baku demands that Ankara not interfere in country’s internal affairs
Akhaltskha.net / 5 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդի գյուղում ասֆալտապատվել է 3,4 կմ ճանապարհ
Akhaltskha.net / 8 hours ago

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները
Akhaltskha.net / 8 hours ago



