ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 58-րդ նստաշրջանի զեկույցը» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունն իր ելույթում անդրադարձել է հանձնաժողովի կարևոր դերին՝ միջազգային առևտրի ոլորտում իրավական ակտերի ընդունմամբ զարգացնել և հարմոնիզացնել գլոբալիզացված աշխարհում միջազգային առևտուրը: Այս համատեքստում կարևորվել է ներդրող-պետություն վեճերի լուծման համակարգի բարեփոխման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման հարցերով խորհրդատվական կենտրոնի կանոնադրության նախագծի վերջնականացումը: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից: Միջազգային ներդրումային վեճերի լուծման ներառական և արդյունավետ համակարգի զարգացմանն աջակցության համատեքստում հիշատակվել է 2025թ․ մայիսի 6-8-ը Երևանում կայացած խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ հանդիպման անցկացումը և վերահաստատվել ՀՀ հանձնառությունը՝ հյուրընկալել Խորհրդատվական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակը և անհրաժեշտ աջակցութուն ցուցաբերել կենտրոնի գործունեությանը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը վերահաստատել է միջազգային ներդրումային վեճերի լուծման կենտրոնի տարածաշրջանային գրասենյակը հյուրընկալելու պատրաստակամությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 21.10.2026
Shant News / 1 hour ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

Թրամփ․ Ուկրաինայում հակամարտությունն այժմ ամենամոտն է ավարտին, քան երբևէ
Shant News / 2 hours ago

Saudi Aramco-ի օբյեկտի վրա հարձակման փորձի հետևանքով երկու մարդ է զոհվել
Shant News / 2 hours ago
Related coverage

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նիստ է հրավիրել #ուղիղ
Pastinfo / 41 minutes ago

Իրանը և Թուրքիան կարող են դառնալ հաջորդ թիրախները
Noyan Tapan TV / 1 hour ago

Երբ որ Թուրքիան մասնատվի, մենք մեր կտորը կվերցնենք. պետք է պատրաստ լինենք մեր ոսկե դարին
Noyan Tapan TV / 1 hour ago

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն
1in.am / 1 hour ago