ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունն այժմ, հնարավոր է, ավելի մոտ է կարգավորմանը, քան երբևէ։ Նրա խոսքով՝ ինքը նախկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը։ «Ի դեպ, մենք մոտենում ենք դրան։ Հնարավոր է՝ այժմ ավելի մոտ ենք, քան երբևէ եղել ենք»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին։