Բելառուսահայ թենիսիստ Էրիկ Հարությունյանը հաջող մեկնարկ է ունեցել ԱՄՆ-ի Ֆորտ Ուորթ քաղաքում անցկացվող «Չելենջեր» շարքի մրցաշարում՝ նվաճելով հարդ ծածկույթով կորտերում անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիրը։ Առաջին շրջանում աշխարհի 88-րդ ռակետը հաղթել է Անդրես Մարտինին, որը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 338-րդ տեղը։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար 22-ամյա մինսկցին կմրցի բրազիլացի Իգոր Մարկոնդեսի հետ, որն աշխարհի վարկանիշային աղյուսակի 266-րդ հորիզոնականում է։ Հարությունյանը Բելառուսի տղամարդկանց մենախաղի վարկանիշային աղյուսակի երրորդ ռակետն է։ The post Էրիկ Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել Ֆորտ Ուորթի մրցաշարում appeared first on Alphanews .