A A Քաղաքականություն Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ․ Ամստերդամ Աջակցիր «Ա1+»-ին Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ։ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ Այս ձեռագիրը, Հայաստանի դեպքում, արդեն ծանոթ է։ Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդհակառակը՝ երբ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական ազդակներ է տալիս, իսկ դրանց հետևում են իրավապահ գործողություններ, վտանգվում է հենց այն սահմանը, որը ժողովրդավարական պետությունում պետք է բաժանի քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգը։ Եվ նույնիսկ եթե ընդունենք, որ ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ կան քննության արժանի տեղեկություններ, դա դեռ չի պատասխանում ամենակարևոր հարցին. ինչո՞ւ ընտրություններից մի քանի օր առաջ անհրաժեշտ էր ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել։ Մեղադրանքը մեղավորություն չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Եվ ի՞նչն էր խանգարում քննությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնք թեկնածուին փաստացի չէին հեռացնի ընտրական պայքարից։ Սա հատկապես ծանր հարց է ընտրությունների ժամանակ, երբ պետության ցանկացած հարկադրանք կարող է ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքական մրցակցության պայմանների վրա։ Ժողովրդավարությունը վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունը չէ։ Ժողովրդավարությունը նաև ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը չէ։ Ժողովրդավարությունը իշխանության սահմանափակումն է օրենքով և քաղաքական հակառակորդի իրավունքը՝ ազատորեն մրցելու իշխանության հետ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող անվերջ խոսել ժողովրդավարությունից՝ ամեն անգամ քաղաքական մարտահրավերի հանդիպելիս փորձության ենթարկելով հենց դրա հիմնարար սկզբունքները։ Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ։ Այո՛, կարա լինի այնպիսի բեռ, որ Հայաստանն ասի՝ այս բեռը չի կարող անցնել ՀՀ սահմանով․ Միրզոյան Փաստաբանն արդարացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացվել Բուզանդի 1/3 շենքը կանցնի Պետական գոււյքի կառավարման կոմիտեին Ինքնաբացարկ՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ․ Ամստերդամ
Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ․ Ամստերդամ
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Մխիթարյանի փոխանցումից հետո Աուգուստոն հաղթանակ պարգևեց «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայում
A1plus / 28 minutes ago

Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
A1plus / 2 hours ago

Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը
A1plus / 2 hours ago

Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը (տեսանյութ)
A1plus / 2 hours ago
Related coverage

Իրանը և Թուրքիան կարող են դառնալ հաջորդ թիրախները
Noyan Tapan TV / 29 minutes ago

Երբ որ Թուրքիան մասնատվի, մենք մեր կտորը կվերցնենք. պետք է պատրաստ լինենք մեր ոսկե դարին
Noyan Tapan TV / 29 minutes ago

Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 33 minutes ago

ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը
Aravot / 1 hour ago