azatutyun.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բանակին, «Մոսադ» հետախուզական ծառայությանն ու անվտանգության մարմիններին հանձնարարել է հասնել Իրանում գործող իշխանության տապալմանը։ Իսրայելական բանակի սպայական դասընթացի շրջանավարտների արարողության ժամանակ Նեթանյահուն պնդել է, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք ստեղծել՝ սպառնալիք ներկայացնելով Իսրայելի գոյությանը։ «Այս սպառնալիքը մեկընդմիշտ վերացնելու միայն մեկ ճանապարհ կա՝ տապալել Իրանի վարչակարգը։ Հենց այդպիսի հանձնարարական եմ տվել Իսրայելի պաշտպանության բանակին, «Մոսադին» և անվտանգության մարմիններին», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «դասեր չի քաղել» տեղի ունեցածից և շարունակում է հոր քաղաքականությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հանձնարարել է «տապալել Իրանի իշխանությունը» | azatutyun.am appeared first on Infocom .