Բաքվի ու Անկարայի հարաբերություններում առկա լարվածություն ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ ՝ երկու առաջնորդները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջնորդվելով եղբայրության ոգով, շարունակելու են զարգացնել համագործակցությունը։ Շնորհավորելով Ալիևին Ադրբեջանի պետական անկախության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ՝ Էրդողանը նրան հրավիրել է մասնակցելու Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։ Ադրբեջանական կողմը ևս հայտարարություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ նշելով, որ զանգահարողը եղել է Էրդողանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին հեռախոսազանգի և շնորհավորանքների համար՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները հետագայում ևս հաջողությամբ կզարգանան։ Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով, որն արժանացել է Թուրքիայի հասարակական շրջանակների բուռն քննադատությանը։ Բաքուն նաև մի շարք կոշտ քայլեր է ձեռնարկել․ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, իսկ երկրի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի գործով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բաքվի ու Անկարայի հարաբերություններում առկա լարվածություն ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջնորդվելով եղբայրության ոգով, շարունակելու են զարգացնել համագործակցությունը։ Շնորհավորելով Ալիևին Ադրբեջանի պետական անկախության վերականգնման …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
Factor.am / 2 hours ago

Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
Factor.am / 3 hours ago

Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
Factor.am / 3 hours ago
Related coverage

Վատիկանը հայտնել է Հռոմի պապի մոտ թոքերի քաղցկեղի հաջող ապաքինման մասին
168 Jham / 1 hour ago

Ջեյ Դի Վենսը քաջալերել է Ուիթքոֆին, որը Պուտինին «հումանիստ» է անվանել
168 Jham / 1 hour ago
Մխիթարյանի փոխանցումից հետո Աուգուստոն հաղթանակ պարգևեց «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայում
A1plus / 1 hour ago

Մենք էժան աշխատուժ ենք բերում՝ չմտածելով հետևանքների մասի
Noyan Tapan TV / 1 hour ago