ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է գիտության շուրջ շարունակական երկխոսությունը՝ դրանում ընդգրկելով ոլորտի տարբեր շահառուների: Նա շեշտել է, որ գիտության զարգացումը պետության գլխավոր առաջնահերթություններից է,