Ռուսաստանն աջակցում է պատվիրակությունների մակարդակով բանակցություններին. Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են եռակողմ բանակցություններ անցկացնել արդեն նոյեմբերի սկզբին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուիթքոֆի և ռուսական կողմի հանդիպումից հետո ամերիկացիները հայտնել են, որ Ռուսաստանը աջակցում է պատվիրակությունների մակարդակով բանակցություններին։ ԱՄՆ-ն առաջարկում է դրանք կազմակերպել հնարավորինս շուտ, և Ուկրաինան նույնպես պատրաստ է։ Ըստ ԶԼՄ-ների Զելենսկիի գլխավոր նպատակը պատերազմն ավելի շուտ ավարտելն ու երեք երկրների ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելն է։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան աջակցում է հրադադարին, գերիների վերադարձին և այլ մարդասիրական նախաձեռնություններին։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս համաձայնել է բանակցություններին, բայց հետագայում փոխել է իր դիրքորոշումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եռակողմ բանակցություններ՝ նոյեմբերի սկզբին․ Զելենսկին հայտնել է Ուկրաինայի պատրաստակամության մասին
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հոկտեմբերի 22-ին Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինի
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սլովակիայի պետական կայքերն անջատվել են հաքերային հարձակnւմների վտանգի պատճառով
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ռումինիան պատրաստ է խորացնել ԵՄ-Հայաստան համագործակցությունը․ Ռումինիայի ԱԳ նախարար
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Իրանն ԱՄՆ-ին նոր հնարավորություն է տալիս դիվանագիտության համար․ Արաղչի
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Ջեյ Դի Վենսը քաջալերել է Ուիթքոֆին, որը Պուտինին «հումանիստ» է անվանել
168 Jham / 18 minutes ago
Մխիթարյանի փոխանցումից հետո Աուգուստոն հաղթանակ պարգևեց «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայում
A1plus / 26 minutes ago

Մենք էժան աշխատուժ ենք բերում՝ չմտածելով հետևանքների մասի
Noyan Tapan TV / 26 minutes ago

Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը գաղտնի են պահում հանրությունից
Noyan Tapan TV / 26 minutes ago