Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, կայքերն անջատում են․ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ, գրում է DW-ն։ Քչերը գիտեն PHP ծրագրավորման լեզվի մասին, սակայն դրա նշանակությունը համաշխարհային մակարդակով հսկայական է։ Դրանով է աշխատում համացանցի զգալի մասը՝ պարզ բլոգներից և լրատվական պորտալներից մինչև բարդ առցանց խանութներ և բովանդակության կառավարման համակարգեր, ինչպիսին է WordPress-ը։ Վերջերս հայտնաբերված խոցելիությունը չարագործներին հնարավորություն է տալիս առանց նույնականացման՝ սերվերներում վնասակար կոդ գործարկել, վերահսկողություն հաստատել կայքերի նկատմամբ և գողանալ տվյալներ, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Տեղեկատվական անվտանգության Huntress ընկերությունը, Համակարգչային միջադեպերին արձագանքման դաշնային խումբը (CERT), ինչպես նաև PHP-ի անվտանգության պաշտոնական խումբը հաղորդում են, որ խոսքը լուրջ արտակարգ իրավիճակի մասին է, որը ստիպում է ամբողջ աշխարհում կայքերի օպերատորներին անհապաղ օպերատիվ միջոցներ ձեռնարկել։ Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գերատեսչությունը նախազգուշացրել է, որ լայնածավալ հարձակումները կարող են սկսվել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Այսպես, Մայնցում ժամանակավորապես անջատել են քաղաքի պաշտոնական պորտալը և մի քանի առցանց ծառայություններ։ Նմանատիպ միջոցներ են ձեռնարկել նաև Գերմանիայի որոշ պետական գերատեսչություններ, համալսարաններ և հիվանդանոցներ։ Մշակողներն արդեն թողարկել են PHP-ի փոխված տարբերակները՝ 8.5.12, 8.4.27, 8.3.36 և 8.2.35։ Կայքերի սեփականատերերին խորհուրդ է տրվում անհապաղ տեղադրել թարմացումները։ Նշվում է, որ սովորական օգտատերերի համար ուղղակի հանձնարարականներ չկան, սակայն հնարավոր են ծառայությունների աշխատանքի խափանումներ և չպաշտպանված կայքերից տվյալների արտահոսք: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Factor.am / 51 minutes ago

Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
Factor.am / 1 hour ago

Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
Factor.am / 1 hour ago

Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Factor.am / 1 hour ago
Related coverage

ԱԲ-ն կարող է մարդկության համար գոյաբանական սպառնալիք ներկայացնել. Մասկ
168 Jham / 14 minutes ago
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
Azg / 15 minutes ago

Ադրբեջանն ու Թուրքիան բախվել են անցյալի հաշիվների պատճառով․ ո՞վ ում է պարտական
Noyan Tapan TV / 20 minutes ago

COP17-ը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ միջազգային միջոցառումներից մեկն է
Noyan Tapan TV / 20 minutes ago