Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը։ Նշվել է, որ Էրդողանը և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, ուժ ստանալով եղբայրական հարաբերություններից, իրենց համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի։ Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ և նրան հրավիրել Անկարայում անցկացվելիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածություն էր սկսվել Ադրբեջանում սահմանված գլխաշորի արգելքի պատճառով։ Ադրբեջանի հասցեին քննադատություններ էին հնչել հատկապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ԱԶԿ-ի (AKP) ներկայացուցիչների և պահպանողական շրջանակների կողմից։ Աղբյուր՝ Trthaber The post Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածություն էր սկսվել Ադրբեջանում սահմանված գլխաշորի արգելքի պատճառով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

İtalyan senatör, Ermeni Soykırımı Anıtı ve Müzesi’ni ziyaret etti
Ermenihaber / 6 hours ago

«Գորշ գայլերի» առաջնորդը` «Կապույտ հայրենիքի» մասին
Ermenihaber / 6 hours ago

Ermenistan ve Tacikistan’dan çevre işbirliği görüşmesi
Ermenihaber / 6 hours ago

KGAÖ Genel Sekreteri: Ermenistan örgütte kalma kararını yeniden değerlendirebilir
Ermenihaber / 7 hours ago



