Հայ օպերային երգչուհի Արփի Սինանյանը դարձել է Գերմանիայում անցկացվող NEUE STIMMEN հեղինակավոր միջազգային վոկալ մրցույթի հաղթողը։ Երգչուհին առաջին մրցանակն է նվաճել կանանց անվանակարգում՝ ստանալով նաև 15 հազար եվրո դրամական պարգև։ Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Գյուտերսլոյի Stadthalle համերգասրահում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ութ երիտասարդ օպերային կատարողներ։ Արփի Սինանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը, ապա ուսումը շարունակել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում։ NEUE STIMMEN միջազգային մրցույթն անցկացվում է 1987 թվականից։ Դրա նպատակն է աջակցել երիտասարդ օպերային տաղանդներին և նպաստել նրանց համագործակցությանը աշխարհի առաջատար օպերային թատրոնների հետ։ The post Համաշխարհային օպերայի նոր անուն․ Արփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN մրցույթում appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համաշխարհային օպերայի նոր անուն․ Արփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN մրցույթում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ադրբեջանցուն կվերադարձնեն. Փաշինյանը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների
Alpha News / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
Alpha News / 2 hours ago

Կրասնոդարի Գալիցկու զբոսայգին՝ ժամանակակից քաղաքային միջավայրի գլխավոր խորհրդանիշ
Alpha News / 4 hours ago

Հայոց լեզվի ուսուցչուհի Անի Մալխասյանը Կրիմսկում արժանացել է «Տարվա ուսուցիչ» կոչմանը
Alpha News / 5 hours ago
Related coverage

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
168 Jham / 3 hours ago

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը
1in.am / 4 hours ago

Հառիճավանքի որմնանկարի վերաhայտնությունը
Azg / 4 hours ago

Նեմանյա Դրագաշ. «Մենք նույն նռան հատիկներն ենք»
Azg / 4 hours ago