ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում հիջաբ կրելու շուրջ Թուրքիայի հետ ծագած տարաձայնությունները չեն կարող թուրք–ադրբեջանական պառակտման հանգեցնել, բայց ադրբեջանական հասարակությունում կարող է լինել կրոնական տրամադրությունների աճ, ինչը որոշակի վտանգ է ներկայացնում գործող վարչակարգի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։Ադրբեջանում սեպտեմբերի 21-ից սահմանվել է նոր դպրոցական համազգեստ, հիջաբ կրելն ուղղակի չի արգելվել, բայց նշվել է, որ դպրոցական հագուստը չպետք է հակասի երկրի աշխարհիկ սկզբունքներին։ Այս հիմքով շատ դպրոցների տնօրեններ հիջաբով դասի եկած աշակերտուհիներին ու ուսուցչուհիներին արգելել են դպրոց մտնել, ինչը զանգվածային բողոքի ալիք է առաջացրել։ Բողոքի ակցիաները Բաքվի տարբեր թաղամասերում վերաճել են անկարգությունների։ Իրավապահները ցույցերի հարյուրավոր մասնակիցների են ձերբակալել։ Կատարվածը լուրջ քննադատության է արժանացել Թուրքիայում, և երկու ռազմավարական գործընկեր երկրների հարաբերություններում լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի` փոխադարձ մեղադրանքներով։Մելքոնյանի մեկնաբանմամբ` այս խաղն իր մեջ ներառում է առնվազն 4 խաղացողի` Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել և Իրան։Սա թուրքագետին թույլ է տալիս ենթադրել, որ այն, ինչ Թուրքիան կորցնում է Իսրայելի հետ հարաբերությունների լարումից, փոխհատուցվում է Ադրբեջանի և Իսրայելի դրական հարաբերություններով` լինի դա դիվանագիտական, թե առևտրային բնագավառում։Մելքոնյանի խոսքով` Ադրբեջանը սրանով շանտաժի է ենթարկում Թուրքիային`ասելով, որ Իսրայելի հետ իր հարաբերություններից օգտվում է նաև Թուրքիան։Իսլամական աշխարհում, սակայն, ըստ թուրքագետի, Իսրայելին պաշտպանելը վնասում է Ադրբեջանի իմիջին, և այստեղ խաղի մեջ է մտնում արդեն 4-րդ խաղացողը՝ Իրանը, որի համար Իսրայել-Ադրբեջան ջերմ հարաբերություններն առնվազն խնդրահարույց են։Ինչ վերաբերում է թուրք–ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի հնարավոր դերակատարմանը, Մելքոնյանը նկատել է, որ փոխադարձ մեղադրանքների համատեքստում ժամանակ առ ժամանակ շոշափվում է նաև մեր երկրի անունը։Օրինակ` Թուրքիայի իսլամամետ «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքականը վերջերս զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջան միջև` հայտարարելով, որ անգամ Հայաստանում է թույլատրվում կրոնական գլխաշոր կրել։Մելքոնյանը հիշեցրեց, որ թուրք–ադրբեջանական հարաբերությունները նախկինում էլ են լարվել, օրինակ` 2008-09թթ–ին` «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում։ Ադրբեջանը նույնիսկ իջեցրել էր իր երկրում Թուրքիայի դրոշները։ Բայց դա գործնականում չհանգեցրեցհարաբերությունների խզման. Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ գերակա են եղել։«Անգամ Արցախի կորստից հետո Թուրքիան հավատարիմ է մնում Ադրբեջանին ու որևէ գործնական քայլ չի անում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,– ընդգծեց Մելքոնյանը։Նրա կարծիքով` դա առավելապես Ադրբեջանի պահանջն է, որը Թուրքիան սրբորեն պահում է` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապելով Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման հետ, և այդ ընթացքում նաև իր համար է լրացուցիչ զիջումներ կորզում Հայաստանից։Հիշեցնենք` Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացիների, այդ թվում՝ Haksöz Haber, Köklü Değişim և Değişim TV լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ երկրում իշխանության բռնի զավթման կոչերի և կրոնական ատելության հրահրման գործով: Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն Թուրքիայի 31 քաղաքացու ընդգրկել է «սև ցուցակում» և արգելել է նրանց մուտքը երկիր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը կարող է դիվանագիտորեն օգտվել Թուրքիա–Ադրբեջան լարումից. թուրքագետ
Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` Ադրբեջանում հիջաբ կրելու շուրջ թափ հավաքած դիվանագիտական խաղն առնվազն 4 խաղացող ունի։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Армения может дипломатически использовать напряженность Анкара-Баку: тюрколог
Sputnik Armenia / 1 hour ago

Իրանի հարավում մի քանի պայթյուն է լսվել. ԶԼՄ
Sputnik Armenia / 1 hour ago

Կոտայքի մարզում 13–ամյա տղան հոսանքահարվել ու այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Sputnik Armenia / 1 hour ago

Несколько взрывов были слышны на юге Ирана - СМИ
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

«ԹՐԱՄՓԻ ՈՒՂՈՒ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ| 21.10.2026
Azatutyun / 1 hour ago

Հայաստանն առաջարկում է խորացնել Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցությունը
A1plus / 1 hour ago

TRIPP taking too long, Armenia’s top diplomat admits
CivilNet / 2 hours ago

Armenia’s foreign minister has addressed Azerbaijan’s continued hostile rhetoric
CivilNet / 2 hours ago