Հակակոռուպցիոն դատարանը վաղը կքննի Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու դատախազության միջնորդությունը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու փաստաբան Հայկ Ալումյանը համոզված է՝ կալանքը երկարաձգելու իրավական հիմքեր չկան: Այս գործը քաղաքական անվանող «Հայաստան» դաշինքի անդամներն էլ պնդում են՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին ճնշելու համար, միայն թե իշխանականների այդ հաշվարկը արդյունք չի տալու: