Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և մայրաքաղաքում խցանումների առաջացման պատճառ հանդիսացող իրավախախտումների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ է։ Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները չափն ու տուգանային միավորները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք արարքներ խստության տեսանկյունից այդքան էլ ադեկվատ գնահատված չեն և նախագծի մի մասը, որը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը դրա մասին է»,- նշում է Արմեն Մկրտչյանը։ Մայրաքաղաքում երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար գործող 5000 դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ վարչարարության ինտենսիվացումը, չի բերում մեզ համար ցանկալի արդյունքի և քաղաքացիները շարունակում են խախտել և տուգանվել, իսկ նպատակը այդպիսի արարքների վերացումն է։ Ըստ նախագծի՝ եթե խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցը տարհանվի և տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կկազմի 29 հազար դրամ։ Այս դեպքում ևս տուգանային միավորը կբարձրանա՝ դառնալով 1։ Խստացումներ են նախատեսվում նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար։ Գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ տուգանք։ Նախատեսվում է նաև ընդլայնել վարորդների սթափությունն ստուգելու գործիքակազմը։ Ներկայումս արագացված եղանակով հնարավոր է ստուգել միայն ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը․ նոր կարգավորմամբ նախատեսվում է թքի միջոցով պարզել նաև թմրամիջոց օգտագործումը։ Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին՝ ինքնագլորներին։ ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնության նպատակը ոչ թե տուգանքների չափի բարձրացումն է, այլ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն ու իրավախախտումների կանխարգելումը հատկապես, որ շարունակելու են գործել տուգանքները 20 և 30 տոկոս նվազ վճարման հնարավորությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարորդների համար նոր տուգանքներ են նախատեսվում․ ի՞նչ կփոխվի
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ է․ ինչ հարցեր են օրակարգում
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել Բելառուսի զինվшծ ուժերի ղեկավար կազմում
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Անտառում կորած երեխաներին որոնել են շուրջ մեկ ժամ․ նրանք գտնվել են անվնաս
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago
Related coverage

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
News.am / 29 minutes ago

Արմավիրի մարզպետը դատի տվեց Իոաննիսյանին՝ վստահ լինելով, որ իրավացի է․ նա չի էլ տեսել այդ ՀՅԴ-ականին
Factor.am / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը #ուղիղ
Pastinfo / 1 hour ago