Հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը «էլեկտրահարություն, էլեկտրական այրվածք 3-րդ և 4-րդ աստիճանի գլխի և վերին վերջույթների, թիկունքի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երելան Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ 13-ամյա Ա. Ա.-ն է։ Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը իրենց գյուղում ժամը 19:00-ի սահմաններում բակում «պահմտոցի» խաղալու ժամանակ թաքնվել է էլեկտրակայունում, որտեղ էլ էլեկտրահարվել է։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
13-ամյա երեխան պահմտոցի խաղալիս թաքնվել է էլեկտրակայանում և հոսանքահարվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago
Related coverage

Դատարանը քննում է Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցը. ՈՒՂԻՂ
Aravot / 1 hour ago

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը». #ՈւՂԻՂ
ABC Media / 3 hours ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 3 hours ago