Ուկրաինան և նրա դաշնակիցները դեռևս փորձում են ըմբռնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարքի մասին հայտարարությունը: Ըստ այդ համաձայնության՝ Ռուսաստանը պետք է հարյուր հազարավոր տոննա դիզելային վառելիք մատակարարի «ամերիկյան և համաշխարհային շուկաներին»։ Independence Avenue Media -ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Արիզոնայի պետական ​​համալսարանի Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն և Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էվելին Ֆարկասը: «Դա նվեր է Վլադիմիր Պուտինին։ Այն չի հասնում իր հայտարարված նպատակին: Հակառակը, օգնում է Պուտինին դուրս գալ դիվանագիտական ​​մեկուսացումից և գումար է բերում նրան»,- ընդգծել է Պենտագոնի նախկինն պաշտոնյան։ Գործարքի համաձայն՝ Ռուսաստանը հոկտեմբերին պետք է ԱՄՆ և այլ շուկաներ մատակարարի 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ ևս 500,000 տոննա, ևս 1 միլիոն տոննա էլ հաջորդող ամիսներին։ «Մեր դաշնակիցները գիտեին, որ նախագահ Թրամփը կողմնակալ վերաբերմունք ուննի Պուտինի, ինչպես նաև Զելենսկիի և Ուկրաինայի նկատմամբ։ Սակայն հիմա նա դա ցույց է տալիս բավականին բացահայտ և միանշանակ, ընդ որում՝ այնպես,ս որ դա կարող է խաթարել պատժամիջոցները և Ռուսաստանի նկատմամբ եվրոպական ընդհանուր քաղաքականությունը»,- նշել է Ֆարկասը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից