Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները էլ ավելի կխստացվեն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, հայտնում է նախարարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ սեպտեմբերին հանրային քննարկման ներկայացված նախագծով ՆԳՆ–ն առաջարկում էր, օրինակ, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար սահմանել տուգանք 10 հազար դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն և կիրառել 1 տուգանային միավոր։Ըստ առաջարկվող խստացման՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ։Ըստ նախագծի՝ եթե խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցը տարհանվի և տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կկազմի 29 հազար դրամ։ Այս դեպքում ևս տուգանային 1 միավոր «կգանձվի»։Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին՝ ինքնագլորներին։