Հոկտեմբերի 21-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյանի (Տեր Թովմա) «Գաղտնիքների սահմանագծին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գիրքն ընթերցողին հրավիրում է խոհափիլիսոփայական ճամփորդության՝ փորձելով բացահայտել մարդկային գոյության, ինքնության և տիեզերքի անտեսանելի ծալքերը: «Առավոտի» հետ զրույցում Վահան Անդրեասյանը (Տեր Թովմա), անդրադառնալով ժողովածուի առանցքային գաղափարախոսությանն ու փիլիսոփայությանը, նշեց. «Գիրքն այս գաղտնի աշխարհի մասին է, որը շատ