ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստվում են համատեղ առաքելություն իրականացնել դեպի Մարս: Այս մասին «Վեստիին» հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը։Նրա խոսքով՝ «Ռոսկոսմոսը» Չինաստանի հետ համագործակցությունը դիտարկում է ոչ միայն Լուսնի ուսումնասիրման շրջանակներում։Չինաստանի հետ փոխգործակցության ուղղություններից մեկը Բականովը անվանել է նավիգացիայի ճշգրտության բարձրացման համար «GLONASS» և «BeiDou» համակարգերի հնարավորությունների մեկտեղումը: