Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ։ Այս մասին նա ասել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել հակամարտության երկարատև դադարի։ Հրադադարը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի նվազագույն պահանջն է, ինչից հետո մենք կդիմենք ԱՄՆ նախագահին և եվրոպացի գործընկերներին՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար ,- շեշտել է Զելենսկին։