Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակին և ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը՝ դա անվանելով ժողովրդավարական սկզբունքների հետ հակասող քայլ։ «Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին․ ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- նշել է Ամստերդամը։ Իրավապաշտպանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է մտել ընտրական պայքարի մեջ, ինչից հետո իրավապահ համակարգը գործողություններ է սկսել ընդդիմադիր ուժի դեմ։ «Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդհակառակը՝ երբ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական ազդակներ է տալիս, իսկ դրանց հետևում են իրավապահ գործողություններ, վտանգվում է հենց այն սահմանը, որը ժողովրդավարական պետությունում պետք է բաժանի քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգը»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ քննությանը՝ Ամստերդամը հարցադրում է բարձրացրել, թե ինչու էր անհրաժեշտ ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել հենց ընտրություններից օրեր առաջ․ «Մեղադրանքը մեղավորություն չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Ի՞նչն էր խանգարում քննությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնք թեկնածուին փաստացի չէին հեռացնի ընտրական պայքարից»։ Եզրափակելով խոսքը՝ միջազգային իրավապաշտպանը շեշտել է, որ ժողովրդավարությունը իշխանության սահմանափակումն է օրենքով և քաղաքական հակառակորդի՝ ազատորեն մրցելու իրավունքը. «Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ»։ The post Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ. Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ. Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է ընդդիմադիր թեկնածուի ձերբակալությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Իսրայել Հակոբկոխյան․ ԽՍՀՄ-ի վեցակի և աշխարհի չեմպիոնի մարզական ուղին
Alpha News / 31 minutes ago

Визит Уиткоффа показал – «дух Анкориджа» никуда не делся: Алексей Мухин
Alpha News / 46 minutes ago

Доклад Евразийского межправсовета по Армении показывает всю серьезность ситуации: Алексей Леонков
Alpha News / 51 minutes ago

Հայաստանի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ցույց է տալիս իրավիճակի լրջությունը․ Ալեքսեյ Լեոնկով
Alpha News / 51 minutes ago
Related coverage

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն 2 ամսով կալանավորվել է
Aravot / 16 minutes ago

Արդյո՞ք Ադրբեջանով անցնելիս ՀՀ քաղաքացիները նույն ընթացակարգով են անցնելու․ Մամիջանյան
Pastinfo / 20 minutes ago

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր
Shant News / 22 minutes ago

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության. Արտակ Զաքարյան
Aravot / 31 minutes ago