Այսօր Ստեփանավանում իրավապահները մտել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ ու աջակիցների տներ։ Ձերբակալված 14 անձանց թվում են առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը, ավագանու թեկնածուներն ու կուսակցության համակիրները։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ստանալու համար։