Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան Դոհայում համաձայնագիր են ստորագրել զենքի արտադրության, ռազմական պատրաստության և հետազոտությունների ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Turkish Minute-ը։ Փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի համատեղել չորս երկրների արտադրական կարողությունները՝ զարգացնելու նրանց պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական տեխնիկա մատակարարելու գործընկեր երկրներին։ Նախաձեռնության առանցքում համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանակումն են։ Այն հիմնվում է Թուրքիայի՝ մյուս երեք ստորագրող երկրների հետ արդեն իսկ իրականացվող պաշտպանական նախագծերի վրա: Կատարը նախատեսում է ստեղծել ռազմական տեխնիկայի արտադրության կենտրոն՝ սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով, Դոհայում կայացած անվտանգության համաժողովում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Շեյխ Սաուդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը խաթարել է Կատարի էներգակիրների արտադրությունն ու Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Այդ նեղուցը Պարսից ծոցը կապում է բաց ծովի հետ։ Թուրքիան արդեն իսկ Կատարին մատակարարում է զինված անօդաչու թռչող սարքեր և զրահամեքենաներ, Պակիստանի հետ համագործակցությամբ ռազմանավեր է կառուցում, իսկ Ինդոնեզիայի հետ համատեղ մշակել է տանկ։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը Կատարում ռազմական բազա ունի, ընդլայնել է նաև Պարսից ծոցի տարածաշրջանում ստանձնած անվտանգության պարտավորությունները։ Օգոստոսին Թուրքիան առանձին փոխադարձ պաշտպանության համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Համաձայնագրով երեք երկրները պարտավորվել են մեկի վրա հարձակումը դիտարկել որպես հարձակում բոլոր երեքի վրա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
Factor.am / 27 minutes ago

TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
Factor.am / 42 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 56 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին
Factor.am / 56 minutes ago
Related coverage

Մեկնարկում է HAYRIK HARVEST միջազգային նախագիծը. տարբեր երկրներից կհրավիրվեն հայտնի շեֆ-խոհարարներ
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Суд частично удовлетворил иск о конфискации имущества родных покойного генерала Григоряна
Sputnik Armenia / 15 minutes ago

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնnւթյան ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
168 Jham / 16 minutes ago

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի
1in.am / 16 minutes ago