Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կոնկրետ քննարկում են ունեցել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունների վերսկսման հարցով։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։ «Նախագահը Սթիվ Ուիթկոֆին տեղեկացրել է, որ մենք սկզբունքորեն պատրաստ ենք վերսկսել վերոնշյալ եռակողմ բանակցությունները հիմնական թեմայի վերաբերյալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այդ թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը հակամարտության ավարտից հետո»,- լրագրողներին ասել է Ուշակովը։ Նրա պնդմամբ՝ բանակցությունների վերսկսումը, որը նախատեսվում էր անմիջապես Պետդումայի ընտրություններից հետո, «տապալել է ուկրաինական ռեժիմը՝ քվեարկության հիմնական օրը չափազանց զանգվածային հարվածներ հասցնելով Մոսկվային, այլ քաղաքներին, ընտրատեղամասերին և անմիջականորեն ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին, որոնցից ոմանք զոհվել են», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուշակովը նաև հայտնել է, որ Պուտինը զրուցակցին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատկերը՝ նշելով, որ ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ռուսական զորքերի ձեռքում է։ Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է մինչև հոկտեմբերի վերջ կազմակերպել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպում։ Նրա խոսքով՝ քննարկվում էր նման հանդիպումը մինչև ամսվա ավարտն անցկացնելու հնարավորությունը։ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել այդ բանակցությունների անցկացմանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
Factor.am / 26 minutes ago

TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
Factor.am / 41 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 55 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին
Factor.am / 55 minutes ago
Related coverage

Մեկնարկում է HAYRIK HARVEST միջազգային նախագիծը. տարբեր երկրներից կհրավիրվեն հայտնի շեֆ-խոհարարներ
Public Television of Armenia — 1Lurer / 10 minutes ago

Суд частично удовлетворил иск о конфискации имущества родных покойного генерала Григоряна
Sputnik Armenia / 14 minutes ago

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնnւթյան ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
168 Jham / 15 minutes ago

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի
1in.am / 15 minutes ago