«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին 24News -ի հետ զրույցում հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով, ևս երկու անձի նկատմամբ նույնպես երկու ամիս ժամկետով կալանավորման որոշում է կայացվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ Խուզարկությունները մեկնարկել էին այսօր վաղ առավոտյան։ The post «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը appeared first on 24News .