Այսօր Եվրոպական խորհրդարանում Ալտերնատիվ Գերմանիայի համար (AfD) աջ ծայրահեղական կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը A New Deal for Europe խորագրով միջոցառման ժամանակ ներկայացրեց Եվրամիության արմատական փոփոխությունների իրենց նոր տեսլականը։ Ալիս Վայդելը իր ելույթը սկսեց՝ ներկայացնելով գերմանացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։ Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ AfD-ն այժմ առաջատար քաղաքական կուսակցությունն է. դաշնային մակարդակով մենք ստացել ենք ձայների ավելի քան 30%-ը,-ասաց նա։ Իր ելույթում Վայդելը շեշտադրեց Ֆրանսիայում վերջին ցույցերն ու անկարգությունները՝ դեպքերի ամբողջ պատասխանատվությունը դնելով միգրանտների և ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության վրա։ Վայդելի և իր համակուսակիցների ելույթները գրեթե ամբողջովին հիմնված էին ԵՄ լիազորությունների կրճատման, միգրացիոն քաղաքականության խստացման, միգրանտներին արտաքսելու և ԵՄ ֆիսկալ քաղաքականության քննադատման վրա։ Ըստ հրապարակված ծրագրի՝ AfD-ն հանդես է գալիս Եվրոպական խորհրդարանի ուղիղ ընտրությունների չեղարկման, Եվրոպական հանձնաժողովի լիազորությունների կտրուկ կրճատման և որոշումների կայացման հիմնական իրավասությունները ազգային կառավարություններին վերադարձնելու նախաձեռնությամբ։ AfD-ի առաջարկած ռազմավարությունը նախնական փուլում չի նախատեսում Գերմանիայի դուրս գալը Եվրամիությունից կամ եվրոյի գոտուց: Փոխարենը կուսակցությունը նպատակ ունի վերանայել ԵՄ պայմանագրերը, կրճատել միության բյուջեն, ինստիտուտներն ու լիազորությունները։ Ծրագրի հիմնական դրույթներից մեկը վերաբերում է ուղիղ ընտրություններով ձևավորվող Եվրոպական խորհրդարանին։ Կուսակցությունը ուղիղ ընտրությունների փոխարեն առաջարկվում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշանակվեն ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների կողմից։ Կուսակցությունը առաջարկել է Եվրոպական հանձնաժողովին թողնել բացառապես վարչարարական գործառույթներ։ Ժամանակն է հրաժարվել Բրյուսելի բյուրոկրատիայի թելադրանքից, վերադառնալ տնտեսական ողջամտությանը և Ուկրաինայում խաղաղության հասնելու համար որդեգրել իրատեսական, դիվանագիտական մոտեցում,-ասաց Վեյդելը։Եթե կուսակցությունը Գերմանիայում գա իշխանության, այն կօգտագործի վետոյի իրավունքը՝ ԵՄ աշխատակիցների թվաքանակը սառեցնելու, որոշ գործակալություններ լուծարելու և Գերմանիայի մասնակցությունը ԵՄ բյուջեին կրճատելու համար։ Ըստ AfD-ի տեսլականի՝ պաշտոնական Բեռլինը պետք է իրավունք ունենա բացառություններ պահանջել միգրացիայի, հարկման, պաշտպանության, սոցիալական քաղաքականության, գյուղատնտեսության և ֆինանսների ոլորտներում։ Սեփական սահմանների պաշտպանությունը սուվերեն պետությունների որոշելիքն է։ Եթե Եվրոպական Միությունն ունակ չէ պաշտպանել արտաքին սահմանները, և Շենգենյան համակարգը չի գործում, ապա մենք պետք է դուրս գանք Շենգենից և պաշտպանենք մեր ազգային սահմանները,-ասաց Վայդելը։ AfD-ն նախատեսում է ծրագրի իրականացումը սկսել 2029 թվականին, երբ տեղի կունենան Գերմանիայի դաշնային հաջորդ ընտրությունները։ Կուսակցությունը նախկինում հայտարարել է, որ եթե Եվրամիությունը չընդունի իրենց պահանջները, ապա իրենք կկազմակերպեն հանրաքվե՝ Եվրամիության կազմից Գերմանիայի դուրս գալու հարցով։ Նման հանրաքվեի անցկացման համար կպահանջվի Գերմանիայի սահմանադրության փոփոխություն, ինչի համար անհրաժեշտ է երկրի խորհրդարանի երկու պալատների (Բունդեսթագ և Բունդեսրատ) ձայների երկու երրորդը։ Չնայած նրան, որ AfD-ն ազգային հարցումներում ներկայումս առաջատար դիրքերում է, կառավարող մեծամասնություն ձևավորելու համար կուսակցությանն անհրաժեշտ կլինի կոալիցիա կազմել։ Գերմանական մյուս խոշոր կուսակցությունները հրաժարվում են որևէ կերպ համագործակցել աջ ծայրահեղականների հետ։ AfD-ն նաև ներկայացված է Եվրոպական Խորհրդարանում, Europe of Sovereign Nations քաղաքական խմբի ամենաշատ խորհրդարանական մանդատներ ունեցող կուսակցությունն է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մենք գալու ենք իշխանության Գերմանիայում». աջ ծայրահեղական AfD-ն ներկայացրեց ԵՄ-ի բարեփոխման իր ծրագիրը
AfD-ն հանդես է գալիս Եվրոպական խորհրդարանի ուղիղ ընտրությունների չեղարկման, Եվրոպական հանձնաժողովի լիազորությունների կտրուկ կրճատման և որոշումների կայացման հիմնական իրավասությունները ազգային կառավարություններին վերադարձնելու նախաձեռնությամբ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ամուլսարի օֆշորային հետագիծը և պետական մասնակցության գինը. 8-րդ հարկ #shorts #amulsar #ամուլսար
Hetq / 54 minutes ago

«Ամուլսարի շուրջ պայքարը շարունակվում է՝ չնայած փոփոխված պայմաններին». բնապահպան Աննա Շահնազարյան
Hetq / 1 hour ago

Արսեն Գևորգյանը 2 ամսով կալանավորվեց
Hetq / 2 hours ago

Նոր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի ԲԿ-ի նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին
Hetq / 2 hours ago
Related coverage

Թուրք-ադրբեջանական լարվածությունն աճում է․ Ալիևը կարող է բոյկոտել Թուրքիայում գագաթնաժողովը
Shant News / 52 minutes ago

Ստեփանավանի ձերբակալությունները, ԱԷԿ-ի անվտանգությունն ու ՌԴ-ԵԱՏՄ-ԵՄ վեկտորը. օրվա տեսաշարը
Shant News / 2 hours ago

Իլհամ Ալիևը հակված է բոյկոտել Թուրքիայում գումարվող գագաթնաժողովը #Ալիև #Էրդողան #Թուրքիա #Ադրբեջան
Shant News / 2 hours ago

Թափառող շներ, կանանց պասիվ մասնակցայնություն սպորտում. ի՞նչ խնդիրներ են արձանագրվում Իջևանում
Shant News / 2 hours ago