Ռուսաստանն ու Չինաստանը Մարսի հետազոտման համատեղ առաքելության շրջանակում սկսում են սարքավորումների արտադրություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Բականովը։ «Սկսում ենք Մարսի հետազոտման համատեղ առաքելություն՝ այդ մոլորակի ուսումնասիրության համար ստեղծելով սարքավորումներ և տեխնիկա»,- ասել է նա Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Իսկ «Вести» լրատվական ծառայությանը Բականովը ներկայացրել է Ռուսաստանի և Չինաստանի տիեզերական համագործակցության ևս երկու ուղղություն։ Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը ծավալվելու է ոչ միայն դեպի Մարս առաքելությունների կազմակերպման տեսքով։ Դրա հավանական ուղղություններից են Լուսնի ուսումնասիրման աշխատանքները, ինչպես նաև ռուսական ГЛОНАСС և չինական BeiDou նավիգացիոն համակարգերի հնարավորությունների միավորումը՝ տեղորոշման ազդանշանի ճշգրտությունը մեծացնելու նպատակով։ —00—ՄԱ The post Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերին
24TV / 24News / 7 minutes ago

Ուիթքոֆը Պուտինի հետ բանակցությունները կառուցողական է անվանել
24TV / 24News / 15 minutes ago

Թրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովում
24TV / 24News / 21 minutes ago

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 minutes ago

Զելենսկին պատրաստ է սառեցնել ռազմաճակատի գիծը՝ պшտերազմը դադարեցնելու համար
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Փաշինյանն անվերջ շարունակում է պատերազմը. Մարինե Պետրոսյան
Aravot / 7 minutes ago

Ռուսաստանն ու Չինաստանը նախապատրաստվում են դեպի Մարս համատեղ առաքելությանը
Sputnik Armenia / 9 minutes ago