Չեխ թենիսիստ Կարոլինա Մուխովան դարձել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա Ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցը, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աշխարհի 10-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկը Նինբոյում (Չինաստան) ընթացող WTA շարքի մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղում վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից: WTA Finals-ում այս տարի հանդես կգան Ելենա Ռիբակինան (Ղազախստան), Արինա Սաբալենկան (Բելառուս), Միրա Անդրեևան (Ռուսաստան), Ջեսիկա Պեգուլան, Կոկո Գաուֆը (երկուսն էլ՝ ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Լինդա Նոսկովան և Կարոլինա Մուխովան (երկուսն էլ՝ Չեխիա)։ Տարվա Ամփոփոիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 8-15-ին Ինդիան Ուելսում (ԱՄՆ): Դավիթ Եղիազարյան