Ուկրաինայի շուրջ իրավիճակը նոր փուլ է թևակոխել, դիվանագիտական ջանքերը բազմապատկվել են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորմանը։ Սպիտակ տան ղեկավարը հակամարտության կարգավորման ճանապարհին գլխավոր խոչընդոտ է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Հին աշխարհամասի երկրների ղեկավարներն իրենց հերթին են բանակցություններ նախաձեռնում՝ Թրամփ-Պուտին ուրվագծվող գործարքին ընդառաջ։ Արևմտյան մամուլը գրում է, որ Վաշինգտոնը Զելենսկուն խաղաղություն է պարտադրում՝ Պուտինի պայմաններով։ Արդյո՞ք ակտիվ բանակցությունները ենթադրում են մոտալուտ խաղաղություն։