Տեղական լուրեր Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի նախագրանցման առցանց հարթակը Հոկտեմբերի 31-ից «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման առցանց հարթակը, որը թույլ կտա նախապես ամրագրել օրը, ժամը, ընտրել գրասենյակն ու առցանց կատարել վճարումը: Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը Վրաստան սոխ արտահանողների ցանկում 2026 թ. հունվար-օգոստոսին Վրաստանը ներմուծել է ռեկորդային՝ 33,270 տոննա սոխ, որից 3,391 տոննան (834.8 հազ. դոլար) բաժին է ընկնում Հայաստանին՝ ապահովելով երկրորդ տեղը Ադրբեջանից հետո: Հայաստանը՝ ռուսական հյութերի խոշորագույն ներմուծողների թոփ-3-ում 2026 թ. առաջին 8 ամիսներին Ռուսաստանից արտահանված մրգային և բանջարեղենային հյութերի ներմուծման ծավալներով (ավելի քան 1,800 տոննա) Հայաստանն ընդգրկվել է լավագույն եռյակում՝ Ղազախստանից և Բելառուսից հետո: ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր ազդեցությունը և գնահատականները (Գևորգ Պապոյան) Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ զեկույցը ուռճացված է, իսկ ստեղծված աշխատանքային խմբի հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու բացասական ազդեցությունը կգնահատվի մոտ 0.61%: Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առկա տնտեսական վեճի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 3-ին: National Geographic-ի անդրադարձը Հայաստանի արկածային զբոսաշրջությանը Հայտնի պարբերականն առանձնացրել է Անդրկովկասյան արահետի հայկական հատվածը (ավելի քան 800 կմ՝ Մեղրիից մինչև Արփի լիճ), որը Հայաստանը դարձնում է արշավային զբոսաշրջության գրավիչ ուղղություն: Միջազգային լուրեր Իլոն Մասկը՝ ԱԲ-ի գոյաբանական սպառնալիքների մասին Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական սպառնալիք դառնալ մարդկության համար՝ հավելելով, որ նախընտրում է լինել գործընթացի անմիջական մասնակիցը: Anthropic-ի, OpenAI-ի և Մասկի դիրքորոշումները հակադրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տեխնոլոգիական գերազանցության ապահովման առաջնահերթությանը: ԱՄՆ պետական պարտքը մոտեցել է 40.4 տրիլիոն դոլարի 40 տրիլիոն դոլարի շեմը հատելուց հետո ընդամենը երկու ամսում ԱՄՆ պետական պարտքն աճել է ևս 400 միլիարդ դոլարով՝ սահմանելով նոր հակառեկորդ և բարձրացնելով պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Ռուսաստանի ոսկու պաշարների վաճառքի ռեկորդային տեմպեր Բյուջեի դեֆիցիտը (7.3 տրլն ռուբլի) ծածկելու նպատակով ՌԴ Կենտրոնական բանկը շարունակում է ոսկու խոշորածավալ վաճառքը (սեպտեմբերին պաշարը կրճատվել է 6.2 տոննայով), ինչը ամենաարագ տեմպն է 1998 թվականից ի վեր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 21-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի նախագրանցման առցանց հարթակըՀոկտեմբերի 31-ից «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման առցանց հարթակը, որը թույլ կտա նախապես ամրագրել օրը, ժամը, ընտրել գրասենյակն ու առցանց կատարել վճարումը:Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը Վրաստան սոխ արտահանողների ցանկում2026 թ. հունվար-օգոստոսի...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)
Related coverage

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել
24TV / 24News / 17 minutes ago

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը
168 Jham / 20 minutes ago

Denník N․ Սլովակիայում PHP-ի խոցելիության պատճառով անջատվել են պետական կայքերը
Shant News / 24 minutes ago

Несколько взрывов были слышны на юге Ирана - СМИ
Sputnik Armenia / 28 minutes ago



