Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Արդարադատությունը որպես հանրային ծառայություն. աջակցելով աճին, մրցունակությանը, պետական ծառայությունների արդյունավետ մատուցմանը և սոցիալական կայունությանը» թեմայով բարձրաստիճան երկխոսությանը: Միջոցառումն իրականացվել է Արդարադատության հավասար հասանելիության վերաբերյալ ՏՀԶԿ 2026 թվականի գլոբալ կլոր սեղանի շրջանակներում: Բարձրաստիճան երկխոսության քննարկումների շրջանակներում Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներին: Անդրադարձ է կատարվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը և դատավարական ժամկետների կրճատմանը: Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող արդարադատության համակարգի զարգացումը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունավետությունը պետք է գնահատել մարդկանց համար ապահովվող արդյունքներով՝ վեճերի ժամանակին և արդար լուծմամբ, ծառայությունների մատչելիությամբ, դատական ակտերի արդյունավետ կատարմամբ և հանրային վստահության ամրապնդմամբ։ Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել ոլորտում փոխհամագործակցությունը` հիմքում ունենալով ՏՀԶԿ-ի մարդակենտրոն արդարադատության չափման շրջանակը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է «Արդարադատությունը որպես հանրային ծառայություն» թեմայով բարձրաստիճան երկխոսությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
Shant News / 7 minutes ago

Գազի թանկացում, արտահանման անկում․ ի՞նչ գին կարող է ունենալ Հայաստանի եվրոպական ուղին
Shant News / 8 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի զեկույցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում. ԹՐԻՓՓ վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր
Shant News / 13 minutes ago

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
Shant News / 22 minutes ago
Related coverage

What is the Yerevan butterfly, the logo for COP17?
CivilNet / 19 minutes ago

Representatives of the Human Rights Defender’s Office visited Armavir Penitentiary Institution
Aravot / 1 hour ago

Բա «գռիզիտ» էիք անում ռուսների հետ, բանը բանից անցավ, հիմա ասում եք՝ Լադիմիրիչ, ճիշտ չեք հասկացել
24TV / 24News / 1 hour ago

«2 տարի է չենք աշխատում. հույսներս թոշակի վրա ապրում ենք». Հրազդան ցեմենտի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago