Ճամփորդությունների ամրագրման Booking.com հարթակը բավարար քայլեր չի ձեռնարկում առցանց խարդախություններն ու զեղծարարությունները կանխելու համար։ Հաշվի առնելով առկա բողոքները՝ Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնական վարույթ է սկսել՝ պարզելու, թե ամրագրման հարթակն ինչպիսի միջոցներ է ձեռնարկել կեղծ հայտարարությունների և օգտատերերի տվյալներով իրականացվող խարդախությունների դեմ։ Հանձնաժողովը կստուգի նաև՝ արդյո՞ք Booking.com-ը պատշաճ կերպով է որպես գովազդ նշում այն առաջարկները, որոնց մատակարարները վճարում են որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար։ «Եվրոպայում հյուրանոցների առցանց ամրագրումների 66%-ն իրականացվում է Booking-ի միջոցով։ Միևնույն ժամանակ, Booking-ը հայտնում է 2022-2024 թվականների ընթացքում խարդախությունների 500% աճի մասին, ընդ որում՝ խարդախության ընդհանուր գումարը միայն 2024 թվականին կազմել է 4,2 միլիարդ եվրո»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրահանձնաժողովի խոսնակ Թովմաս Ռոյերը։ Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի քննության առանցքում երեք հարց է՝ կեղծ կամ պահանջներին չհամապատասխանող կացարանների հայտարարությունները, ամրագրումների ու հյուրերի տվյալների օգտագործմամբ ֆիշինգային խարդախությունները և վճարովի առաջմղվող առաջարկների թափանցիկությունը։ Մասնավորապես, Հանձնաժողովը կուսումնասիրի՝ ինչպես է հարթակը բացահայտում և հեռացնում գոյություն չունեցող կացարանների հայտարարությունները, ինչպես նաև կանխում ուրիշի ինքնությամբ ներկայացմամբ կատարվող խարդախությունները։ Առանձին ուշադրություն կդարձվի կացարաններ տրամադրողներին հյուրերի և ամրագրումների տվյալների փոխանցմանը, ինչպես նաև Booking.com-ի հաղորդագրությունների ծառայության աշխատանքին։ Հանձնաժողովը կգնահատի՝ արդյոք առկա են բավարար երաշխիքներ, որպեսզի այդ տվյալները չօգտագործվեն օգտատերերին խաբելու և խարդախությամբ վճարումներ պահանջելու համար։ Գովազդի մասով քննությունը վերաբերում է ավելի բարձր միջնորդավճարի դիմաց որոնման արդյունքներում առաջ մղվող հայտարարություններին։ Հանձնաժողովի դիրքորոշմամբ՝ օգտատերը պետք է կարողանա հասկանալ՝ առաջարկն ավելի տեսանելի է, որովհետև համապատասխանում է իր որոնմանը, թե որովհետև կացարան տրամադրողը վճարել է դրա համար։ Պետք է հասանելի լինեն նաև տեղեկություններ այն մասին, թե ում անունից է ներկայացվում գովազդը, ով է վճարել և ինչու է այն ցուցադրվում տվյալ օգտատիրոջը։ «Եվրոպացիները պետք է կարողանան ամրագրել իրենց հանգիստը՝ առանց խարդախության զոհ դառնալու վախի»,- հայտարարել է Տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենը։ Ըստ նրա՝ «Թվային ծառայությունների մասին» ակտը հստակ պատասխանատվություն է սահմանում հարթակների համար այդ ռիսկերը հասցեագրելու հարցում, և Եվրահանձնաժողովը պետք է ապահովի, որ Եվրոպայում առաջատար ամրագրման հարթակն իսկապես լուրջ մոտենա այդ պատասխանատվությանը։ Եթե ենթադրյալ խախտումները հաստատվեն, դրանք կհամարվեն ԵՄ «Թվային ծառայությունների մասին» ակտի՝ համակարգային ռիսկերի գնահատման ու նվազեցման, ինչպես նաև գովազդի թափանցիկության պահանջների խախտումներ։ Որոշմանը նախորդել է նախնական քննություն՝ Booking.com-ի ռիսկերի գնահատման զեկույցների, թափանցիկության հաշվետվությունների և Հանձնաժողովի պաշտոնական հարցումներին ընկերության պատասխանների ուսումնասիրությամբ։ Հանձնաժողովը նախատեսում է առաջնահերթության կարգով խորացված հետաքննություն անցկացնել՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով լրացուցիչ տեղեկություններ, անցկացնելով հարցազրույցներ կամ ստուգումներ։ Այն կարող է նաև ժամանակավոր միջոցներ կիրառել կամ ընդունել խնդիրների վերացման ուղղությամբ ընկերության առաջարկած պարտավորությունները։ Եվրահանձնաժողովն ընդգծում է, որ վարույթի մեկնարկը չի կանխորոշում քննության վերջնական արդյունքը և ինքնին չի նշանակում, որ խախտում է հաստատվել։ Booking.com-ը «Թվային ծառայությունների մասին» ԵՄ ակտի համաձայն որպես «Շատ խոշոր առցանց հարթակ» (Very Large Online Platform) է սահմանվել 2023 թվականի ապրիլի 25-ին: Կարինե Ասատրյան Բրյուսել
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
Factor.am / 32 minutes ago

TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
Factor.am / 47 minutes ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին
Factor.am / 1 hour ago
Related coverage

Մեկնարկում է HAYRIK HARVEST միջազգային նախագիծը. տարբեր երկրներից կհրավիրվեն հայտնի շեֆ-խոհարարներ
Public Television of Armenia — 1Lurer / 16 minutes ago

Суд частично удовлетворил иск о конфискации имущества родных покойного генерала Григоряна
Sputnik Armenia / 20 minutes ago

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնnւթյան ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
168 Jham / 21 minutes ago

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի
1in.am / 21 minutes ago