Հակակոռուպցին կոմիտեն գաղտնի տեսաձայնագրություն է հրապարակել․ ըստ հաղորդագրության՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով, մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Մինչ տեսանյութի տարածումը վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ «Ուժեղ Հայաստան»-ը իրավապահների գործողությունները քաղաքական հետապնդում է որակում։ Գաղտնի տեսաձայնագրումն իրականացրել է ԱԱԾ-ն, իսկ ՀԿԿ-ն տեղեկացնում է, որ գործողությունն իրականացվել է ավագանու անդամի թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը պատրաստվել է ընտրակաշառք տալ ևս երեք տասնյակից ավելի ընտրողների։ Այդ նպատակով ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ կազմվել են ցուցակներ և նշումներ արվել՝ յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու համար։ «Գրպանից գումար հանելը ենթադրում է ընտրակաշա՞ռք, ամոթ չի՞»,- թիմակիցների գործողություններն այսպես է մեկնաբանում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ արգելել են ընտրակաշառք բաժանել։ «Որևէ ընտրակաշառքի պարագայում «Ուժեղ Հայաստան»-ից որևէ ղեկավար մարմին կամ ղեկավար անձ ոչ միայն տեղյակ չի կարող լինել, այլև բազմաթիվ անգամ մեր ներքին հանդիպումններում արգելել ենք»,- նշում է Ղազինյանը։ Ղազինյանը թեև չի դիտել տեսանյութը, չի բացառում, որ դրանում երևացող գումարները կարող էին նախատեսված լինել աշխատակիցների աշխատավարձերի համար։ Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցնում է՝ եթե աշխատավարձ էր, ինչո՞ւ են ասում՝ դիր գրպանդ։ Այս ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին քաղաքական հայացքներով պայմանավորված իշխանության կողմից ճնշումների մասին։ «Սերգեյ Հովհաննիսյանը՝ պայմանագրային զինծառայող, նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով, ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են ազատման դիմումներ գրել, որովհետև չեն ընտրել ՔՊ կուսակցությանը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի անդրադարձել ընդդիմության այս պնդումներին։ Փոխարենը երեկ ամբողջ օրը ֆեյսբուքյան ստատուսների ու տեսանյութերի միջոցով թեմային անդրադարձել է վարչապետը։ Փաշինյանն անգամ կոչ էր անում ապօրինի ճնշումների ենթարկված ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին կամ ընտրողներին էլեկտրոնային փոստի միջոցով դիմել իրեն՝ խոստանալով հրապարակային պատիժ, եթե հաստատվեն պնդումները։ Անգամ բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչ էր արել և աշխատանքի տեսչական մարնին հանձնարարել շտապ ստուգել ասվածը։ Չսպասելով տեսչականի կողմից քննության ավարտին՝ Փաշինյանը աշխատանքից հեռացվածների ղեկավարների պաշտոնական բացատրագրերն էր հրապարակել՝ հեգնանանքով մատնանշելով, որ ազատումները եղել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ թերացումների պատճառով: Ստեփանավանում ավագանու ընտրություններ կանցկացվեն ընդամենը 4 օրից․ պայքարի մեջ է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը ևս մասնակցության հայտ էր ներկայացրել, բայց հետո ինքնաբացարկ հայտնեց: Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 10 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 11 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 11 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 11 hours ago
Related coverage

Վերածել «բլեֆն» իրականության. ձեռնոցը նետված է
Aravot / 13 minutes ago

Առափիում բնակարանային գողություն է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է
1in.am / 34 minutes ago

Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
24TV / 24News / 39 minutes ago

Քիմիական նյութերի անվտանգ կառավարման օրենսդրական նախագծեր են քննարկվել
1in.am / 54 minutes ago