ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերջինիս տեղեկացրել է Կիևի և Եվրոպայի նոր մոտեցումների մասին, որոնք քննարկվել են հոկտեմբերի 20-ին Օսլոյում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը։ Նա նշել է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է Ուկրաինան. կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում կանուն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ։ Ուշակովի խոսքով՝ քննարկվել է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսման սխեման։ Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է եռակողմ բանակցությունները վերսկսել նոյեմբերի 10-ին։ ՌԴ նախագահը ԱՄՆ բանագնացին տեղեկացրել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին, որտեղ, Ուշակովի խոսքով, ռուսական զորքերը ռազմավարական առավելություն ունեն։ Պուտինը և Ուիթքոֆը նաև նշել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված համաձայնագիրը կօգնի կայունացնել վառելիքի համաշխարհային շուկաները։ Քննարկվել են նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի եռակողմ հանդիպման հեռանկարները։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման գործում։ Ուշակովի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մասշտաբային տնտեսական նախագծերը, որոնք համագործակցության նոր հեռանկարներ են բացում։ Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ եռակողմ բանակցություններին․ Ուշակովը մանրամասներ է հայտնել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աֆրիկայից ու Վրաստանից լիմոններ եմ վաճառում, վերջին շրջանում առևտուրը թույլ է. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Աֆրիկայից ու Վրաստանից լիմոններ եմ վաճառում, վերջին շրջանում առևտուրը թույլ է. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Երեք ծառ է հատել․ Տավուշում վարորդը խոստովանել է ապօրինի ծառահատումը
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago

Մխիթարյանն առաջին անգամ կմրցի իր նախկին թիմի դեմ՝ «Ինտերի» մարզաշապիկով
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago
Related coverage

21:00 Ամփոփում ենք օրը. դիտեք AlphaNewsroom-ի թողարկմանը
Alpha News / 11 minutes ago

Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է ավարտին, բանակցությունների նոր փուլը կարող է անցնել Աբու Դաբիում. Ուշակով
168 Jham / 12 minutes ago

Թրամփը կստիպի ԵՄ-ին՝ անտրտունջ կատարել ԱՄՆ-ից ստացած հրահանգները.տարածաշրջանի անվտանգությունը կփոխվի
Pastinfo / 12 minutes ago

ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ. ՄԵԶ ԷՆԵՐԳԻԱ ՀԻՄԱ Է ՊԵՏՔ. ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
168 Jham / 13 minutes ago