ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին հայտնում է դատախազությունը։Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարվել էին։Վերաքննիչ դատարանի` 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Գեներալ–լեյտենանտը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մանվել Գրիգորյանի ժառանգներից 1,2 միլիարդ դրամի գույք և դրամական միջոց կբռնագանձեն
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի կբռնագանձվի 15 անշարժ գույք, 18,371,325 դրամի ավանդ, 300,049,322 դրամի փոխառություն, 17,135,233 դրամ և «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊԸ–ի 15,9456% բաժնեմասը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Խամենեին և Ղալիբաֆը քննարկել են Իրան-ԱՄՆ հակամարտությունը
Sputnik Armenia / 8 minutes ago

Ռուսաստանն ու Չինաստանը նախապատրաստվում են դեպի Մարս համատեղ առաքելությանը
Sputnik Armenia / 11 minutes ago

Иллюзии уступают место болезненной реальности: Манасерян — о метаниях Еревана
Sputnik Armenia / 17 minutes ago

Двух сторонниц "Сильной Армении" отправили под домашний арест на два месяца
Sputnik Armenia / 37 minutes ago
Related coverage

Գազի թանկացում, արտահանման անկում․ ի՞նչ գին կարող է ունենալ Հայաստանի եվրոպական ուղին
Shant News / 9 minutes ago

ԵՄ-ն կդիմի Կանադային և Բրիտանիային՝ Ուկրաինային ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցով
1in.am / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բենզինի գները չեն իջնում․ ինչ է կատարվում վառելիքի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Բենզինի գները չեն իջնում․ ինչ է կատարվում վառելիքի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago