Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր շրջայց է կատարել Երևանում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտու» տաղավարներում։ Շրջայցի ընթացքում ՊԵԿ նախագահն այցելել է Պետական եկամուտների կոմիտեի տաղավար, տեղում ծանոթացել համաժողովի շրջանակում Կոմիտեի ներկայացվածությանն առնչվող աշխատանքներին, նախաձեռնություններին, ինչպես նաև համաժողովի շրջանակում իրականացվող տեղեկատվական ու հաղորդակցական միջոցառումներին։ Մասնագետները Կոմիտեի ղեկավարին են