ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 10-ին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է եվրոպացիների և Կիևի` կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումները:«Սթիվ Ուիթկոֆը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Օսլոյում կայացած բանակցությունների էության մասին, այդ կապակցությամբ հայտնել իր մեկնաբանությունները, նշել եվրոպացիների և Կիևի մոտեցումներում որոշ նոր պահեր, թեև ուկրաինական ճգնաժամի կարգավորման համատեքստում դրանցում օգտակար բաներն այդքան էլ շատ չէին», - ասել է Ուշակովը լրագրողներին:Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուիտկոֆի բանակցություններ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում: Ռուսական կողմից մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:Նշենք, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորմանը, ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցությանը և իրանական խնդրին վերաբերող հարցեր: