Այն վախերը, որոնք ունեն Ստեփանավանի անձնակազմը, իշխանություններն ու իրենց աջակցող քաղաքացիները, վաղուց էին ցույց տալիս, քանի որ նրանց ցայտնոտի մեջ լինելը հենց դրա մասին է խոսում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն՝ անդրադառնալով կուսակցության գրասենյակում տեղադրված տեսախցիկներին և ենթադրյալ ընտրակաշառքի դրվագներով շրջանառվող տեսանյութերին։ Մխիթարյանի խոսքով՝ ինքն ուսումնասիրել է հանրությանը հասանելի դարձած տեսաձայնագրությունը և մշտական կապի մեջ է փաստաբանների հետ։ «Միանշանակ տեսաձայնագրությունը տեսել և ամբողջությամբ ուսումնասիրել եմ։ Քանի որ իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում, միանշանակ այստեղ մի հարց պետք է հասկանալ՝ ինչ գումարների մասին է խոսքը։ Մինչև փաստաբանների կողմից պաշտոնական տեղեկատվության տրամադրումը՝ դրանք կարող են լինել ցանկացած բնույթի գումարներ, օրինակ՝ սննդի կամ նմանատիպ ընթացիկ ծախսերի համար։ Ես չեմ հավատում, որ Արսենն այդ գումարները դիտարկել է որպես ընտրակաշառք։ Մեր ուժի գլխավոր գաղափարախոսությունն այն է, որ ցանկացած մեկը՝ լինի Ռուբեն Մխիթարյանը, Արսենը, թե մեկ ուրիշը, ով ընտրակաշառք է բաժանում, իրավունք չունի լինելու մեր թիմում․ նա հեռացվելու է։ Դրա համար վստահ եմ, որ այդ գումարները ընտրակաշառք չեն եղել, էլ չեմ խոսում անմեղության կանխավարկածի մասին։ Իրենց արած այս քայլը «թարս է ֆռալու» իրենց դեմ»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը։ The post Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում. Ռուբեն Մխիթարյան appeared first on Alphanews .