ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներն այցելուներին ծանոթացրել են գիտության պետական ֆինանսավորման և դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին, գիտահետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև գիտական ներուժի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականությանը։ Միջոցառման արտասահմանյան հյուրերին ներկայացվել են ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներգրավման հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտահետազոտական խմբերի և լաբորատորիաների ստեղծման, հետդոկտորանտական հետազոտությունների իրականացման և միջազգային գիտական համագործակցության աջակցության ծրագրերը։ Երիտասարդ այցելուներին ներկայացվել են առաջատար հետազոտություններում ուսանողների և երիտասարդ մասնագետների ընդգրկման գործուն հնարավորությունները, իսկ դպրոցականներին` «Գիտությունը դպրոցում» խորագրով միջոցառումները, որոնց թվում են Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, Գիտության շաբաթը և Եվրոպական հետազոտությունների գիշերը։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ գիտակրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարության տաղավարը գործում է հոկտեմբերի 19–30-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերը կրկին կներկայացվեն հոկտեմբերի 26-ին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 22.10.2026
Shant News / 58 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 22.10.2026
Shant News / 3 hours ago

Հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Բրիտանացին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանգարանից 17-րդ դարի քարտեզ գողանալու համար
Shant News / 4 hours ago
Related coverage

Հայոց լեզվի ուսուցչուհի Անի Մալխասյանը Կրիմսկում արժանացել է «Տարվա ուսուցիչ» կոչմանը
Alpha News / 5 hours ago

1812 թվականի պատերազմի առաջին տարեգիրը․ գեներալ Դմիտրի Ախշարումովի կյանքն ու սխրանքները
Alpha News / 6 hours ago

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի | armenpress.am
Infocom / 6 hours ago

Անդրադարձ է կատարվել «Կանաչ մաքսատուն» գաղափարին
Aravot / 9 hours ago